Անգին Լույս [angin luys] - Precious Light -Особенный Свет

Անգին Լույս [angin luys] - Precious Light -Особенный Свет

Author: Armenian Children’s Stories | Hekiat February 13, 2022 Duration: 5:33

Այսօրվա պատմությունը շատ յուրօրինակ է։ Կարծում ենք հետաքրքիր և ուսուցողական կլինի մեր բոլոր ունկնդիրների համար անկախ տարիքից։ «Անգին Լույսը» պատմություն է ինքնաճանաչման մասին։

«Անգին Լույս»  գրքի անգլերեն տարբեակը լույս է տեսել 2020 թվականին։ Նրա հեղինակ՝ Կանադահայ Մոնիկա Բարաղամեանը ցանկանում է հրատարակել նաև գրքի Անգլերեն-Արևելահայերեն երկլեզվանի տարբերակը հայկական պատկերազարդումներով։ Եթե լսելուց հետո կցանկանաք տեսնել այս գիրքը տպագրված հայերենով խնդրում ենք աջակցել դրամահավաքին։ 

Մոնիկան ցանկանում է գիրքը անվճար բաժանել հայ կարիքավոր երեխաներին, այդ թվում երեխաներին որոնք տեղահանվել են Արցախյան 44 օրվա պատերազմի արդյունքում։ Խնդրում ենք օգնել այս նպատակը իրականացնել։ 

Today's story is a unique one. We believe listeners of all ages will find it interesting and educational. "Precious Light" is a story about self understanding. 

"Precious Light" was published in 2020.  The author of the book, Canadian-Armenian Monica Paraghamian, wants to also publish an English-Eastern Armenian dual language version of the book with Armenian themed illustrations. If after listening to the story, you would like to see the book published please support the fundraiser.  

Monica intends to distributed copies of the book to Armenian children in need, including children displaced as a result of the 44 day Artsakh War. Please support this project. 

@monicapara- Monica Paraghamian (author)

@amykazn - Amy Kazandjian (illustrator)

@hekiat - Marine Hakobyan (storyteller)

Indiegogo Fundraiser 


Հայերեն լեզվով հեքիաթների այս հավաքածուն, որն առաջարկում է Hekiat-ը, դառնում է ընտանեկան պահերի անբաժան մասնիկը։ Պատմողի ջերմ, չափածո ձայնը՝ Մարինե Հակոբյանի, ով հենց ինքն է «Հեքիաթի տատիկը», տանում է փոքրիկ ունկնդիրներին ավանդական ու ժամանակակից պատմությունների կախարդական աշխարհ։ Այս մանկական փոդքաստը միանգամայն հայերեն է, ինչը ծնողներին հնարավորություն է տալիս երեխաների հետ կապվել մայրենի լեզվի միջոցով՝ լսելով զրույցներ, որոնք ամեն անգամ նոր բան են սովորեցնում կամ պարզապես զվարճացնում։ Ամեն մի սերիա նման է ձայնային գրքի, որտեղ կերպարները ստանում են կյանք ու հերոսների արկածները դառնում են պատկերավոր։ Լսելով Hekiat-ի էպիզոդները՝ երեխաները զարգացնում են լսողական հմտություններն ու երևակայությունը, իսկ ընտանիքը միասին անցկացնում է որակյալ ժամանակ։ Այս փոդքաստը ստեղծված է մտածված, որպեսզի լինի անվտանգ ու հասանելի բովանդակություն փոքրիկների համար, որտեղ յուրաքանչյուր հեքիաթ ավարտվում է բարի ու թանկագին խորհրդով։ Այն հիանալի ընտրություն է նաև սփյուռքում ապրող ընտանիքների համար, որոնք ցանկանում են պահպանել հայերենի կիրառումն ու հարուստ մշակութային ավանդույթները առօրյայում։
Author: Language: Armenian Episodes: 45

Hekiat
Podcast Episodes
Կրակ ու Ջուր & Նապաստակը լսեց - Fire and Water & The Rabbit Listened - Огонь и Вода & Заяц Прислушался [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 7:08
Սիրելի փոքրիկներ այս անգամ ձեզ ենք ներկայացնում երկու իմաստալից պատմություններ, որոնք մեզ սովորեցնում եմ միմիանց հարգել և գնահատել, միմիանց նկատմամբ համբերատար և ներողամիտ լինել և ամենակարևորը միմիանց անկեղծորեն լսել։ Պա…
Մոխրոտը - Cinderella- Золушка [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 11:47
«Մոխրոտը» արևմտաեվրոպական հեքիաթ։ Առավել հայտնի են Շառլ Պերոյի, և Գրիմ եղբայրների մշակումները։ Այս ձայնագրությունը հիմնված է Հովհանես Թումանյանի Գրիմ եղբայրների տարբերակի թարգմանության վրա։ Ձայնագրությունը նվիրվում է անո…
Այնտեղ որտեղ Վայրի Արարածներն են - Where the Wild Things Are - Где живут чудовища be [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 6:03
Մորիս Սենդակի «Այնտեղ որտեղ Վայրի Արարածներն են» մանկական գիրքը պատմում է և ծնողական սիրո մասին և այն պահի երբ երեխան գիտակցում է որ նա սիրված է։ Երազում ենք որ աշխարհում ամեն երեխա զգա ծնողական սեր։ Թարգմանեց՝ Էդիտա Ղու…
Անտեսանելի Տոնինոն [antesaneli toninon] - The Invisible Tonino - Невидимый Тонино [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 11:17
Ջաննի Ռոդարիի առանձնահատուկ հերոսներից է Տոնինոն, ով շատերից տարբերվում է իր երազանքով՝ դառնալ անտեսանելի: Զարմանալիորեն նրա երազանքն իրականանում է, և այդտեղ էլ սկսվում են անտեսանելի Տոնինոյի արկածները... Հեղինակ՝ Ջաննի…
Անպարտելի Զաբելը - The Invincible Zabel - Непобедимая Забел [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 6:31
«Անպարտելի Զաբելը» պատկերագիրք է հայ գրող և գործիչ Զաբել Եսայանի մասին։ Զաբել Եսայանը ծնվել ու մեծացել է Օսմանյան Կայսրությունում։ Նա ապրել է հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակներում և չնայած վտանգին իր գրություններով…
ԳրաՖալո - Gruffalo - Графало [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 7:56
Մուկը զբոսնում էր մթին անտառով, ճամփին՝ աղվեսը՝ սոված աչքերով։ Եկեք մթին անտառ և կիմանաք, թե ինչ է պատահում, երբ հնարամիտ մկնիկը հանդիպում է բվին, օձին և քաղցած Գրաֆալոյին.. Հեղինակ՝ Ձուլիա Դոնալդսոն Թարգմանեց՝ Մարիա Սադ…
Երբ մատիտները ըմբոստացան [jerb matitnery’ y’mbostatsan] - The Day the Crayons Quit [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 12:07
«Երբ մատիտները ըմբոստացան» հումորով և բազմազան կերպարներով լի մանկական պատմություն է, որը հրավիրում է մտածել զգացմունքների և շահերի բախումների մասին։ Լսեք թե ինչ լուծում է գիրքը առաջարկում է իր էջերում ներկայացրած խնդիրն…
Երաժիշտ Հրեշը [yerajisht hreshy’] - The Monster Musician - Mузыкант Монстер [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 4:49
Սիրով ներկայացնում ենք Լիլիթ Ալթունյանի «Երաժիշտ Հրեշը» հեքիաթը, որը հրատարակել է Զանգակ հրատարակչությունը 2020 թվականին։ Անտառային Հրեշի մեղեդիները դյութում են մյուս կենդանիներին: «Իսկ դուր կգա՞ն դրանք արդյոք քաղաքի բնա…
Անձնվեր ծառը [andznver tsary’] - The Giving Tree - Щедрое дерево [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 7:10
Այս պատմության ձայնագրությունը նվիրվում է ուսուցչուհի և ծնող Մարինե Ջինանյանին ով անձնվեր ծառ է թե իր երեխաների և թե իր աշակերտների համար։ Շնորհակալություն Մարինե ջան մեզ այս գրքի հետ ծանոթացնելու համար։ «Անձնվեր ծառը» Շ…
Խնձորապուր [xndzorapur] - Appleasauce  - Яблочное Пюре  (+ անակնկալ - a surprise - сюрприз) [not-audio_url] [/not-audio_url]

Duration: 6:33
Խնձորապուրը բելգիացի նկարազարդող-հեղինակ Կլաաս Վերպլանկի հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից ներկայացվող գիրք է։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը hekiati.tatik@gmail.com [#Armenian children's stories, #Eas…